Հայաստանը մասնակցում է միջազգային օպտիկական ցուցահանդես-վաճառքին


Հայաստանը մասնակցում է միջազգային օպտիկական ցուցահանդես-վաճառքին

  • 13-02-2020 15:24:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Փետրվարի 11–ին մեկնարկած Մոսկվայի միջազգային օպտիկական մասնագիտացված ցուցահանդես–տոնավաճառում (MIOF) Դանզ (DANZ) հայկական ակնոցների բրենդը ներկայացնում է Հայաստանը իր օպտիկական և արևային ակնոցներով։
 
Ակնոցների ստեղծման ողջ գործընթացը՝ դիզայնից մինչ արտադրություն, իրականացվում է Հայաստանում՝ հայ մասնագետների կողմից։ 
 
Միջազգային ցուցահանդես–տոնավաճառը, որին մասնակցում են տարբեր երկրների 350 բրենդեր, կտևի 3 օր։ Մասնակից երկրների թվում են նաև Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Չինաստանը, Իտալիան, Թուրքիան, Շվեյցարիան և Բելառուսը։ 
 
«Թեպետ բրենդի առաջնային խնդիրներից է հայկական շուկան ապահովել որակյալ արտադրանքով, սակայն, համաշխարհային ստանդարտներին համապատասխան արտադրանք ստեղծելով, DANZ–ը ցանկանում է նաև աշխարհին ցույց տալ փոքր երկրի արվեստի և արհեստի մեծ պոտենցիալը, և Հայաստանը աշխարհին ներկայացնել նորաձև ու որակյալ ապրանքանիշով»,– նշում է ընկերության համահիմնադիր–տնօրեն Հարություն Հուլունյանը։ 
 
Ընդամենը մեկ տարի շուկայում գործունեություն ծավալող ակնոցների հայկական բրենդն արդեն իսկ ունի 20–ից ավել աշխատակից, ովքեր վերապատրաստում են անցել Եվրոպայում՝  իտալական մասնագիտացված դպրոցում։ Ոլորտային նմանատիպ փորձառությունը Հայաստանում ստեղծում է մասնագիտական կապիտալ, որը  կարևոր է ոչ միայն բրենդի զարգացման, այլև ոլորտի խթանման համար։ 
 
Արտադրության ժամանակ օգտագործվող հումքը եվրոպական է։ Շրջանակները պատրաստվում են ցելյուլոզային ացետատից, որն իր որակով առաջատարն է շրջանակների պատրաստման շուկայում։ Այն ճկուն է, թեթև, ջերմադիմացկուն և, որ շատ կարևոր է, հակաալերգիկ։
 
***
ԴԱՆԶ ԱԿՆՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Դանզն իր առաջին քայլերը սկսել է 2017թ․–ի հոկտեմբերին։ Մոտ մեկ տարի նախապատրաստական աշխատանքներից հետո ընկերությունն իր արտադրանքը հանել է շուկա։ Դանզ օպտիկական և արևային ակնոցներն արտադրվում են «Պատրաստված է Հայաստանում» գրությամբ՝ անկախ վաճառքի աշխարհագրությունից։
 
Հավելյալ տեղեկությունների համար՝
Հարություն Հուլունյան` համահիմնադիր–տնօրեն
info@danz.am 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ