Շարունակվում է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը


Շարունակվում է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը

  • 18-02-2020 12:00:38   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ենթածրագիրը` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի» շրջանակներում: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
 
Արտահանողների զարգացման դրամաշնորհների նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները: Մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին։ Արտադրանքից-արտահանում արժեշղթայում ծագած խնդիրների լուծմանն ուղղված այս ծրագրի վերաբերյալ Երևանում և մարզերում անց են կացվել  տեղեկատվական մի շարք միջոցառումներ՝ ծրագրի բովանդակության, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի և այլ տեղեկատության ներկայացման նպատակով։ Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 20-ն է։ Առավել մանրամասն՝ https://smednc.am/hy/inner/864 : :
 
Սույն հղումով՝  https://www.facebook.com/watch/?v=219316952539648 կարող եք տեսնել Արտահանողի զարգացման դրամաշնորհներ ենթածրագրի վերաբերյալ ճանաչողական տեսահոլովակը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն