Մխիթարյան վարժարանի սաները իրենց նկարչական աշխատանքների<br /> համար պարգեւատրվել են ոսկեդրամով<br />


Մխիթարյան վարժարանի սաները իրենց նկարչական աշխատանքների
համար պարգեւատրվել են ոսկեդրամով

  • 03-06-2009 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
 ՍՏԱՄԲՈՒԼ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նկարչական աշխատանքների մրցումներում մեծ հաջողություններ են արձանագրել Ստամբուլի հայկական Մխիթարյան վարժարանի երկու սաներ` Ասմին Փուլաշը եւ Նարեկ Մեյդանը: Ասմին Փուլաշը, մասնավորապես, մասնակցել է Իզմիրի «Թյուրք» քոլեջի կազմակերպած «Գունավոր աշխարհ» խորագրով մրցույթին եւ արժանացել երրորդ մրցանակի: Իսկ Նարեկ Մեյդանը մրցանակի է արժանացել Մերսինի «Փալմիե» քոլեջի կազմակերպած մրցույթում: Նարեկի «Գծերը բնության մեջ» աշխատանքը նույնպես երրորդ տեղն է զբաղեցրել: Ինչպես հաղորդում է «Մարամարա» օրաթերթը, երկու աշակերտներն էլ պարգեւատրվել են կես ոսկեդրամով:
Նոյյան տապան  -   Մշակույթ