Ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը. Մխիթար Հայրապետյան

Ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը. Մխիթար Հայրապետյան

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
Այսօր ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովում ահազանգ ստացանք քաղաքացիներից առ այն, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
 
«Հանձնաժողովի աշխատակազմին անմիջապես հանձնարարեցի կապ հաստատել վերոնշյալ կրթական հաստատությունների ղեկավարների հետ. զրույցից հետո նկարները հանվեցին:
 
Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել մեր քաղաքական թիմի դիրքորոշումը՝ Հայաստանում բոլոր դպրոցներն ու կրթական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքական»,- գրել է Հայրապետյանը:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն