Ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ. «ՀԿԵ»


 

Ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ. «ՀԿԵ»

  • 02-03-2020 15:54:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հաշվի առնելով բազմաթիվ ուղևորների խնդրանքները և հիմք ընդունելով անցկացված ուսումնասիրությունների և հարցումների արդյունքները՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն որոշում է ընդունել անփոփոխ թողնել ներհանրապերատական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:
 
Չնայած չվացուցակները շտկելու անհրաժեշտությանը և որոշ ուղղությունների վնասաբերությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու և հաճախորդների հարմարավետության համար աշխատող Ընկերություն, շարունակելու է շահագործել էլեկտրագնացքները՝ ուղևորների շահերից և պահանջներից ելնելով:    
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն