Ո՞նց կարելի էր ըտենց, դա էլ հո տնտեսություն չի, որ չհասկանան. Գագիկ Ծառուկյանը՝ կորոնավիրուսի դեմ կառավարության կողմից տարվող պայքարի մասին


Ո՞նց կարելի էր ըտենց, դա էլ հո տնտեսություն չի, որ չհասկանան. Գագիկ Ծառուկյանը՝ կորոնավիրուսի դեմ կառավարության կողմից տարվող պայքարի մասին

  • 03-03-2020 11:34:57   | Հայաստան  |  Հասարակություն

Ես դրա կարիքը չունեմ, բարի մարդկանց այդ հիվանդությունները չեն կպնում: 
 
Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք փորձել է դիմակ ձեռք բերել կորոնավիրուսից պաշտպանվելու համար: 
 
Ըստ նրա՝ արդեն մեկ ամիս է, ինչ կորոնավիրուսն ընդլայնում է տարածման աշխարհագրությունը, հետևաբար Հայաստանի կառավարությունը պետք է մեկ ամիս առաջ հանձնարարություն տար դեղատների սեփականատերերին և հիվանդանոցների պատասխանատուներին, որպեսզի անհրաժեշտ քանակությամբ և դիմակներ, և գրիպի վիրուսի դեմ բուժման պարագաներ ապահովեին: 
 
«Մեկ ամիս հետո եկել ա, չոքել ա մեր դուռը և նայում ես մասկաներ չկա, դեղորայք չկա»,- նկատեց Գ. Ծառուկյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ Իրանից Հայաստան եկած ՀՀ քաղաքացիներին պարտադիր էր ընդունելը, բայց նրանց 2 շաբաթով պետք է առանձնացնեին մինչև որ կարանտինային շրջանը կանցներ: 
 
«Ո՞նց կարելի էր ըտենց, դա էլ հո տնտեսություն չի, որ չհասկանան այ ձեր ցավը տանեմ, մենակ ուզում են արդարանան: Չի կարելի, ուժեղ մարդը պետք է լուրջ, ճիշտ բանը ընդունի և դա կատարի»,- ընդգծեց ԲՀԿ առաջնորդը: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն