Հայաստանում մոբայլ սարքերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները կտրուկ նվազել են


Հայաստանում մոբայլ սարքերի վրա վնասաբեր ծրագրերի գրոհները կտրուկ նվազել են

  • 11-03-2020 10:34:03   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Հայաստանում 2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,57%-ն այն դեպքում, երբ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 4,76%: Վրաստանում այն կրճատվել է արդեն գրեթե եռակի՝ 2018-ի 5,17%-ից մինչև անցյալ տարվա 1,78% մակարդակը։ Ադրբեջանում, հակառակը, մոբայլ սպառնալիքների բախված օգտատերերի բաժինը մեծ չափով աճել է, և անցյալ տարի կազմել 5,05%, իսկ 2018-ին՝ 2,95%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Դրանց համաձայն՝ 2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերն ամենաշատն օգտատերերին գրոհել են Իրանում (60,64%), Պակիստանում (44,43%) և Բանգլադեշում (43,17%)։
 
Ինչ վերաբերում է մոբայլ սպառնալիքների կիրառումով աշխարհում գրանցված գրոհներին, ապա 2018-ին դրանց թիվը կազմել է 116,5 մլն, իսկ 2019-ին՝ 80 մլն։
 
Մոբայլ սարքերի վարակումից  պաշտպանվելու համար փորձագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից և սարքերի կարգավորումներում անջատել կողմնակի աղբյուրներից ծրագրեր տեղադրելու հնարավորությունը։ Հարկ է նաև ժամանակին նորացնել համակարգը և կարևոր հավելվածները։
Անվտանգության շատ խնդիրներ լուծվում են դրանց ամենավերջին տարբերակների տեղադրմամբ։ Անհրաժեշտ է նաև ուշադիր լինել SMS-ի, էլեկտրոնային փոստի, մեսենջերների և սոցիալական ցանցերի հաղորդագրությունների նկատմամբ և չանցնել նաև բրաուզերի (դիտարկիչ) չստուգված հղումներով՝ ֆիշինգային կայքերում չհայտնվելու համար։ Անհրաժեշտ է մոբայլ սարքում տեղադրել արդյունավետ հակավիրուս։
 
 «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ