ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ. Ջերմուկցիները հույսեր են կապում Փաշինյանի՝ «Այո»-ի քարոզարշավի հետ


ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ. Ջերմուկցիները հույսեր են կապում Փաշինյանի՝ «Այո»-ի քարոզարշավի հետ

  • 11-03-2020 16:24:57   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Վարչապետ Փաշինյանի հեղափոխական ելույթը Ջերմուկում ։
Իմ պատկերացմամբ ։
 
ԱՅՈ սիրելի հայրենակիցներ, ԱՅՈ սիրելի ջերմուկցիներ, այս երկու տարիներին այն ինչ պե՛տք է աներ մեր կառավարությունը ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցում, անխոս թերացել է։
 
Եվ քանի որ մենք կրողն ենք այն հեղափոխության, որի գաղափարախոսության մեխը հայ մարդուն իր զավթած իշխանությունը վերադարձնելն է, ես այստեղ հրապարակավ հայտարարում եմ։
 
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՍԱՐ մնալու հարցը վաղուց դարձել է համահայկական պահանջ և ՀՀ քաղաքացին կայացրել է իր որոշումը ։
Մեզ մնում է փաստել դա և շարժվել առաջ։
 
Ցավում եմ , որ մենք ավելի վաղ ականջալուր չենք եղել Ձեր պահանջին։
 
ԱՅՈ ԱՄՈՒԼՍԱՐԸ դարձել է մեր հայտարարած տնտեսական հեղափոխության միակ և վառ օրինակը։
 
Փակելով ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ հանքարդյունաբերության էջը, մենք ուշադրության կենտրոնում կպահենք ԱՄՈՒԼՍԱՐԻ հարակից բնակավայրերը, փորձելով այդ տարածքներում ներգրավվել անվտանգ և երկարատև ներդրումներ ։
 
Վերջերս հարգարժան պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հրապարակումից պարզ դարձավ , որ Գորհայք համայնքում ստեղծվել է ոչխարաբուծության ժամանակակից ֆերմա և որը նպատակ ունի ընդլայնվելու, ստեղծելով նորանոր աշխատատեղեր։
Դե ինչ հարգելի ջերմուկցիներ, ինչպես դուք եք ասում ՝ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ ։ ԴՈՒԽՈՎ ։
 
ՍԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐՈՎԴ ,ԿԵՑՑԵՆՔ ՄԵՆՔ և ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ, ՈՐ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱՂ և ԵՐՋԱՆԻԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։
 
Ջերմուկի բնակիչ 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play