Էկոնոմիկայի նախարարությունում ամփոփվել են փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի ծրագրի դասընթացների արդյունքները


Էկոնոմիկայի նախարարությունում ամփոփվել են փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի ծրագրի դասընթացների արդյունքները

  • 12-03-2020 11:40:59   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Մարտի 11-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացվել է քննարկում՝ նվիրված «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի դասընթացների արդյունքների ամփոփմանը և գնահատմանը։ Քննարկմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ 
 
Հետազոտությունն իրականացվել է 2019 թվականի մայիսից նոյեմբեր ժամանակահատվածում դասընթացներին մասնակցած 104 շահառուների հետ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից անցկացվող 5-օրյա դասընթացը ծրագրից օգտվելու նախապայման է։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը նշել է, որ  ծրագրի դասընթացներին այս պահի դրությամբ մասնակցել են 131 շահառուներ, որոնցից 28-ի  հետ կնքվել են պայմանագրեր։
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետի կողմից ներկայացվել են հետազոտության մեթոդաբանությունը, նպատակը, խնդիրները և մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները։ Հիմնական առաջարկները եղել են գործնական դասընթացները լավագույն մոդել և օրինակ հանդիսացող «խելացի» անասնաշենքում կազմակերպելու և նախարարության ներկայացուցչին դասավանդողների ցանկում ընդգրկելու վերաբերյալ։ 
Հանդիպման ավարտին տրվել են առաջարկներից բխող և ծրագրի կատարելագործմանը միտված հանձնարարականներ։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն