Ucom-ը կիսվում է կիբերհիգիենայի և կիբերանվտանգության փորձով


Ucom-ը կիսվում է կիբերհիգիենայի և կիբերանվտանգության փորձով

  • 12-03-2020 17:23:24   | Հայաստան  |  Տեխնոլոգիական Հայաստան

 
 
Ucom ընկերության աշխատակիցները շարունակում են կիսվել գիտելիքով ու փորձով Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների, նրանց ուսուցիչների, ուսանողների և դասախոսների հետ։ Մարտի 11-ին կայացած «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավին մասնակցել են Հայաստանի ողջ տարածքից Երևան ժամանած շուրջ 123 հոգի։ 
 
Հաշվի առնելով կիբերանվտանգության ապահովման կարևորությունը, երիտասարդ օգտատերերի աճին զուգընթաց նաև կիբեռհանցագործությունների աճը՝ բանախոսները խոսել են կիբերհիգիենայի, կիբերբուլինգի, կիբերթրաֆիկինգի և առհասարակ դրական թվային հետքի մասին։ 
  
«Ucom-ի աշխատակիցները մշտապես պատրաստ են իրենց գործնական փորձով ու առկա գիտելիքով կիսվել դրա անհրաժեշտությունն ունեցող և կիբերտարածության մեջ առավել խոցելի խմբերի հետ։ Տարիներ շարունակ մենք հետևողաբար կրթում ենք հատկապես աշակերտներին և մշտապես պատրաստ ենք միանալ կիբերանվտանգության ոլորտում հասարակության տեղեկատվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերին», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
Ucom ընկերության անունից «Կիբերանվտանգ Հայաստան» միջոցառման ընթացքում կայացած համաժողով-քննարկմանը մասնակցել է Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը։ Խոսնակների թվում էին նաև կիբեռանավտանգության մասնագետ, միջոցառման կազմակերպիչ Անահիտ Պարզյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ  Գևորգ Հայրապետյանը և այլք։ Քննարկմանը հաջորդել է կիբեռանվտանգության կանոնների վերաբերյալ դասընթացը։
  
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Տեխնոլոգիական Հայաստան