Առողջապահության նախարարը ներկայացնում է կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության դրական արդյունքները


Առողջապահության նախարարը ներկայացնում է կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության դրական արդյունքները

  • 24-03-2020 21:32:14   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«ԹԱՐՄԱՑՈՒՄ 21։00, 24․03․2020թ․
 
Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․
 
Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։
 
Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։
 
Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play