«Լիցք+». շարունակեք օգտվել ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 1000 Դ չափով

26-03-2020 11:21:06   | Հայաստան  |  Կազմակերպություններ



 
Օգտվեք հիմա, վճարեք  հետո
Ակտիվացրեք «Լիցք+» ծառայությունը և շարունակեք օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 1000 դրամի չափով նախկին 200 դրամի փոխարեն:
Ի դեպ, 1000 դրամը կարող եք օգտագործել «Viva», «X», «Y» և «Z» սակագնային պլանների փաթեթները, ինչպես նաև «BIT», «Super BIT», «Super 0 օրական» և «Super զույգ» ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին
առկա չբավարարող գումարը լրացնելու համար:
Ծառայությունն ակտիվացնելու համար կարելի է օգտվել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածից կամ պարզապես ուղարկել *221# հրահանգը: Ներբեռնեք «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածը «Play Store»-ում / «App Store»-ում:
Ծառայության ակտիվացման գինը կմնա անփոփոխ՝ 20 դրամ:
Առաջարկը հասանելի է մինչև 2020թ. ապրիլի 30-ը, ներառյալ:
Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում նախկին 3 օրվա փոխարեն, իսկ նշված ժամանակահատվածում օգտագործած ծառայությունների դիմաց գումարը և ծառայության ակտիվացման գինը նոր և արդեն օգտվող բաժանորդները պետք է վճարեն ծառայության ակտիվացումից սկսած 60 օրվա ընթացքում, այլապես ծառայությունը բաժանորդի համար կարգելափակվի 90 օրով:
Իրավիճակով պայմանավորված՝ կուտակված և չվճարված պարտքերի պատճառով, հետվճարային սակագնային պլանների շրջանակներում տրամադրվող կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ապրիլի ս.թ. 16-ը:
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 270 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար