Պետք է ժամ առաջ կանգնեցնել ընտրամեքենան, ու այնպես, ինչպես ՀՀ-ում՝ արտակարգ դրություն մտցնել, մինչև մահաբեր վտանգը կանցնի. Ատոմ Մարգարյան

27-03-2020 11:07:22   | Հայաստան  |  Հասարակություն
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 


«Կասկածից վեր է, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը միանգամայն ադեկվատ է այն իրավիճակին, որում, ցավոք, հայտնվել է մեր երկիրը։ Եվ խստացման ուղղությամբ ընդունվող որոշումներն էլ տեղին են
ու արդարացված։ Կառավարությունն ու պարետատունը գործում են արդյունավետ ու եռանդուն քայլեր անում։
 
Բայց ի՞նչ է կատարվում Արցախում։ 
 
Ասես, ոչինչ չի եղել. մարդիկ անխռով նախապատրաստվում են ընտրությունների, այն դեպքում, երբ ողջ աշխարհը տագնապի մեջ է։ Ի՞նչ է՝ հանուն իշխանության մղվող պայքարը բթացրե՞լ է մարդկանց զգոնությունը, թե՞ մեր հերոսների արյամբ սրբացած ու մեր որդիների հուժկու բազուկով պաշտպանվող այդ հողակտորում իշխելու մոլուցքն այդքան անդիմադրելի է՝ համեմատած այն արհավիրքին, որ կոչվում է կորոնավիրուս։ 
 
Ի՞նչ է՝ Արցախը Հայաստան չէ՞։
 
Հարկավոր է սթափվել. ոչինչ չի կարող ավելի թանկ լինել, քան մարդկանց (այդ թվում՝ հենց իրենց՝ կենաց-մահու ընտրապայքարի ելածների) կյանքն ու առողջությունը, իսկ ավելի լայն իմաստով՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունը։ Ուստի պետք է ժամ առաջ կանգնեցնել ընտրամեքենան, ու այնպես, ինչպես Հայաստանում՝ արտակարգ դրություն մտցնել, մինչև մահաբեր վտանգը կանցնի։ Երկու հայկական պետությունները չեն կարող միևնույն կյանքով ու միևնույն օրակարգով չապրել։ Պետք է քայլ անել, հետո ուշ է լինելու»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1262 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար