Ֆրանսիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը. LePoint

29-03-2020 13:28:11   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
 Ֆրանսիայում կորոնավիրուսից վարակման հետեւանքով մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախկին արդյունաբերության նախարար Պատրիկ Դեւեջյանը: Նա 75 տարեկան էր։
 


 Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ՖԲ էջում զետեղված է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ցավակցական խոսքը․
«Վիշտն անսահման է: Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ
դերակատար և խորհրդանիշ էր:
 
Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
 
Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»:
 
Հիշեցնենք, որ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պատրիկ Դևեջյանը պարգևատրվել էր Պատվո շքանշանով։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 515 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար