Վրաստանի իշխանությունները կվճարեն բնակչության մի մասին 3 ամսվա բնակվարձերը


Վրաստանի իշխանությունները կվճարեն բնակչության մի մասին 3 ամսվա բնակվարձերը

  • 01-04-2020 17:08:31   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանում բնակչության մի հատված  պետությունից կստանա ֆինանսավորում մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ վարձերը վճարելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան։
 
Կառավարության որոշմամբ՝ ֆինանսավորումը կտրվի այն քաղաքացիներին, ովքեր սպառում են 200 կվ էլեկտրաէներգիա եւ 200 խորանարդ մետր բնական գազ։ Ծրագիրը նախատեսում է նաեւ աղբահանության եւ ջրի վարձերի վճարման ֆինանսավորումը։
 
Արտոնությունները կտարածվեն  1 մլն 200 հազար էլեկտրաէներգիա սպառողների եւ 650 գազի սպառողների վրա։
 
Աղբյուր՝ apsny.ge/
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը