Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի եւ մահերի շեշտակի աճ է գրանցվել. Պուտինը նոր ուղերձով կդիմի ժողովրդին. РИА

02-04-2020 14:56:15   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է նոր ուղերձով դիմել ժողովրդին:
 


Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեոսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
 
Կրեմլի ներկայացուցիչը փոխանցել է, որ նախագահը ուղերձը կհղի օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16:00-ից հետո, այժմ
աշխատում է ուղերձի տեքստի վրա:
 
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը նախորդ անգամ ուղերրձով ռուս ժողովրդին էր դիմել մարտի 25-ին՝ խոսելով անձնական պատասխանատվության եւ երկրում մտցված սահմանափակումների մասին:
 
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի շեշտակի աճ է արձանագրվել, դրանք կազմում են 3548: Առավոտյան տվյալներով՝ 235 մարդ առողջացումով դուրս է գրվել, կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Ամբողջ երկրի տարածքում 536 հազար թեստավորում է արվել:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 259 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար