Վարակի մասին ամբողջ ճշմարտությունը. Չինաստանը խաբե՞լ է բոլորին

02-04-2020 19:04:59   | Հայաստան  |  Վերլուծություն
ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի ներկայացրած կորոնավիրուսի վիճակագրությունը մի փոքր մեղմացված է, կամ այլ կերպ ասած՝ ճիշտ չէ: ԱՄՆ փոխնախագահ Փենսն էլ հայտարարել է, որ վիճակը ավելի լավ կլիներ, եթե Չինաստանը հենց սկզբից ներկայացներ ամբողջ տեղեկությունը: Կորոնավիրուսի մասին տեղեկությունն ամբողջությամբ ներկայացնելու կոչ Չինաստանին եւ մի քանի այլ երկրի արել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
 


Չինաստանը հայտարարել է, որ հաղթահարել է համաճարակը եւ կյանքը վերադարձնում է բնականոն հուն: Չինաստանի վիճակագրության վերաբերալ կասկած հայտնում է ոչ միայն Թրամփը, որը հղում է անում ԱՄՆ հետախուզության տվյալին: Չինաստանի վիճակագրությունը կասկածի տակ են դնում նաեւ առողջապահության շատ մասնագետներ, թերահավատ լինելով, որ մեկուկես միլիարդ բնակչությամբ պետությունը կարող էր այդքան արդյունավետ լոկալացնել վարակը մի քանի տասնյակ հազար բնակչի շրջանակով:
 
Կա կասկած, որ Պեկինը լրիվ չի հաշվել, կամ հաշվել է այսպես
ասած ոչ սկզբից:
 
Չինաստանի ոչ ճիշտ վիճակագրությունը Արեւմուտքի «ալիբի՞ն» է իր հանրության առաջ, քանի որ արեւմտյան երկրներում բավականին լարված է վարակի հետ կապված իրադրությունը: Թե՞ Պեկինն իսկապես թաքցրել է կարեւոր բաներ եւ փաստացի մոլորեցրել աշխարհին, այդպիսով շահեկան դիրք դուրս գալով տեղեկատվական պատերազմում, ինչը եւս ունի էական նշանակություն համաշխարհային իրավիճակում:
 
Ի վերջո, ներկայում որքա՞ն է կարեւոր, թե ինչ վիճակագրություն է այլ երկրներում: Դա որեւէ բան փոխելու՞ է սեփական երկրում իրավիճակի կառավարման առումով: Ենթադրենք Չինաստանը ոչ թե հաղթահարել է վարակը, այլ քողարկել այն ինչ որ կերպ, դա ինչ է փոխում մեկ այլ երկրի կառավարության համար սեփական երկրում ցուցանիշի եւ վարակի կառավարման հարցում:
 
Ի՞նչը հայտնի չէ կորոնավիրուսի մասին առ այսօր եւ ինչ ազդեցություն է թողնում այդ հանգամանքը համաշխարհային իրավիճակի վրա:
Թե՞ գործնականում անհայտ բան չկա, պարզապես ներկայում տեղի է ունենում դիրքավորում տեղեկատվական պատերազմի, գուցե նաեւ հետախուզական պայքարի ու նաեւ գործերի փաթեթների կազմման միջոցով՝ հետկորոնավիրուսային աշխարհում դատական գործընթացների համար, որով պետք է որոշվի, թե ով է վճարելու համաշխարհային թանկարժեք կանգառի գինը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5062 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար