12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

03-04-2020 17:55:55   | Հայաստան  |  Իրավունք
 


 
2020 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:15-ին, «Վարդենիսի hիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի՝ 2007թ. ծնված անչափահաս բնակիչը հայտնաբերվել է իրենց առանձնատան հարակից անասնագոմի
մուտքի մոտ՝ հակի թելից կախված:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով: 
 
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
ՀՀ քննչական կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 465 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար