Տավուշի մարզի 5 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ
06-04-2020 16:00:54 | Տավուշի մարզ | Հայոց շավիղ
Այս պահին Տավուշի մարզի 5 բնակիչների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին ապրիլի 6-ին Ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրել էՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա մասնավորապես ասել է.
«Սիրելի բարեկամներ, այս պահին մեր մարզի 5 բնակիչների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Բոլորի զգացողությունը նորմալ է, ռիսկային տարիքի անձիք չկան նրանց մեջ։ Համոզված եմ, որ սահմանված ժամկետում մեր հայրենակիցները կապաքինվեն։
Որևէ նոր աղբյուր չկա, բոլոր դեպքերը նախկինում հայտնաբերված դեպքերի հետ են փոխկապակցված։ Բոլոր միջոցառումներն իրականացված են, որպեսզի տարածում չլինի, կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են։ Անհանգստանալու կարիք չկա։
Սակայն պետք է և մեկուսացման մեջ, և դրսում, և աշխատանքում շարունակել խստապահանջ լինել կանխարգելման կանոնների նկատմամբ։ Հետևեք ձեր առողջությանը»։
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։