Թուրքիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 42․000-ը. regionmonitor.com


Թուրքիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 42․000-ը. regionmonitor.com

  • 10-04-2020 11:26:28   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է նոր տեսակի կորոնավիրուսի՝ ապրիլի 9-ին գրանցված տվյալները։
 
Նախարարը նշել է, որ ապրիլի 8-ից ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում անցկացված 28․578 թեստերի արդյունքում հաստատվել է 4․056 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 96 դեպք, առողջացել է 296-ը։
 
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվադների թիվը հասել է 1․552-ի։
 
Այսպիսով, Թուրքիայում ընդհանուր պատկերը հետևյալն է․ հաստատվել է կորոնավիրուսի 42․282 դեպք և մահվան 908 դեպք։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 2․142 հիվանդ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play