Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի գազի եւ էլէներգիայի վարձավճարները


Կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի գազի եւ էլէներգիայի վարձավճարները

  • 13-04-2020 12:41:37   | Հայաստան  |  Տնտեսություն

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։ 
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ 11-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:
 
Ըստ որոշման՝ միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:
 
Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% –ի չափով:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն