Չափազանց մտահոգիչ է հայտնի բաջանաղի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա տարածած հայտարարությունը. Արման Բաբաջանյան


Չափազանց մտահոգիչ է հայտնի բաջանաղի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա տարածած հայտարարությունը. Արման Բաբաջանյան

  • 22-04-2020 18:19:56   | Հայաստան  |  Հասարակություն

Ես դատապարտում եմ կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը։
 
Այս մասին ապրիլի 22-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ 
 
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի այսօրվա տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած, հետրաբար հանձնաժողովը կոմունալ ծառայությունների անխափան և հուսալի մատակարարման նպատակով հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել վճարումները։ 
 
Ըստ անկախ պատգամավորի՝ նշյալ հայտարարությունն ըստ էության համավարակի հաղթահարման իմիտացիա ստեղծելու անթույլատրելի փորձ է.
 
«Պետք է դժբախտաբար նշեմ, որ վերջին օրերին վտանգավոր ծավալներով համավարակի ուժգնացում ունենք և թվերը գնալով ավելանում են, և տանը մնալու անհրաժեշտությունը դեռևս շարունակում է համարվել կենսական, քանի որ եթե վարակի տարածման տեմպերը շարունակում են վերջին օրերի դինամիկայով, ապա մենք կարող ենք ունենալ կառավարելիությունից դուրս իրավիճակ՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով։  Թվում է, թե այս իրողությունը պետք է ակնհայտ լիներ պետական և կառավարման բոլոր օղակների համար, սակայն ասեմ, որ չափազանց մտահոգիչ է հայտնի բաջանաղի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա տարածած հայտարարությունը։ Ես չեմ քննարկում, թե մեր բնակիչներն ունեն անհրաժեշտ միջոցներ կոմունալ վճարումները կատարելու համար, բայց բուն տեքստը, որ ֆորսմաժորը հաղթահարված է, ինքնին վտանգավոր է և առաջացնում է ռիսկեր, որ մարդիկ կարող են ուղղակի ավելի հանգիստ նայել ստեղծված իրավիճակին»,- ընդգծեց Ա. Բաբաջանյանը։ 
 
Նրա խոսքերով՝ որևէ տնտեսական նպատակ, այդ թվում բնական մենաշնորհներ ունեցող ընկերությունների վճարումները, չեն կարող արդարացնել այն վտանգը, որ ստեղծվում է նման անհամարժեք ու անիրական հայտարարություններով.
 
«Կոչ եմ անում քաղաքացիներին չթուլացնել զգոնությունը, քանի որ կորոնավիուսը դեռևս շարունակում է տարածվել։ Պետությունը պարտավոր է գտնել մեխանիզմներ քաղաքացիների կոմունալ վճարումների խնդիրը գոնե ժամանակավորապես լուծելու համար»։ 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play