Հայաստանում ՌԴ դեսպանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


 

Հայաստանում ՌԴ դեսպանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

  • 24-04-2020 11:45:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
որ ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը և դեսպանությանը կից ռազմական և ռազմաօդային կցորդ Ա.Վ. Գրիշչուկը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել 12 թեքադիր բազալտե սյուներով հուշակոթողի մոտ, ինչպես նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
 
Դիվանագիտական առաքելության ղեկավարը և ռազմական կցորդը մեկ րոպե լռությամբ հարգել են հայ ժողովրդի պատմության մեջ այդ սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն