Արմավիրի մարզում այս պահի դրությամբ կա 138 վարակակիր․ մարզպետ


Արմավիրի մարզում այս պահի դրությամբ կա 138 վարակակիր․ մարզպետ

  • 28-04-2020 12:55:32   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
 
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այս պահի դրությամբ մարզում կա 138 վարակակիր, իսկ 79-ը, ի ուրախություն բոլորիս, ապաքինվել են:
 
Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն