Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա. Արսեն Թորոսյան


Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա. Արսեն Թորոսյան

  • 28-04-2020 18:45:56   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 
 
Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով...
 
Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում:
 
Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար:
 
Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից: Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է:
 
Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար:
 
Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց և քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին և մայրերին, մեր տատիկներին և պապիկներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն