Մեկ խոստումի գինը՝ ովքե՞ր են լինելու տուժողները. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մեկ խոստումի գինը՝ ովքե՞ր են լինելու տուժողները. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 28-04-2020 21:51:51   | Հայաստան  |  Օրվա թեման



Կումունալ վճարում-չվճարումների հարցը շարունակում է մնալ լայն քննարկման թեմա։ 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ այն պահից սկսած, երբ հայտարարել են, որ համավարակի ճգնաժամով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի վարձավճարները չվճարելու դեպքում դրանք չեն անջատելու, բազմաթիվ վճարունակ քաղաքացիներ օգտվել են առիթից ու որոշել չկատարել վճարումները։ 
 
Արդյունքում ըստ վարչապետի՝ սեղծվել էր մի իրավիճակ, երբ երկրի ամբողջ էներգետիկ համակարգը կարող էր կոլապսի ենթարկվել։
 
«Նման պայմաններում մենք համաձայնություն տվեցինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) և մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը։ Երբ, որ դիրքորոշումը կոշտացավ այն բանի արդյունքում, որ խոշոր սպառողները չեն վճարում՝ օգտվելով առիթից և հայտարարությունից, ի՞նչ տեղի ունեցավ։ Ուրեմն մի քանի օրվա ընթացքում մոտավորապես 7 մլրդ դրամին մոտիկ վճարումներ եղան համակարգում։ Այսինքն՝ առնվազն բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, ասել էին՝ դե լավ, որ չեն անջատելու, չվճարենք»,- ֆեյսբուքի իր ուղիղ եթերում հայտարարեց կառավարության ղեկավարը։ 
 
Ն. Փաշինյանի համոզմամբ՝ պետք է անջատվի այն մարդկանց մատակարարումը, ովքեր հնարավորություն ունեն վճարել կոմունալ վարձավճարները, բայց չեն վճարում։ 
 
Վարչապետի այս պարզաբանումները տարբեր արձագանքներ են առաջացրել հատկապես ֆեյսբուքում. Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը։  
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Օրվա թեման