Եթե մի բան մինչև ուղնուծուծը փչացել է, ապա այն հնարավոր չի բարեփոխել. ՀՀ ոստիկանական համակարգը պետք է զրոյից վերակառուցել


Եթե մի բան մինչև ուղնուծուծը փչացել է, ապա այն հնարավոր չի բարեփոխել. ՀՀ ոստիկանական համակարգը պետք է զրոյից վերակառուցել

  • 30-04-2020 12:45:17   | Հայաստան  |  Հասարակություն

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ  Տիգրան Արեգունին ֆեյսբուքյան իր էջում գրել է 
 
«Եթե մի բան մինչև ուղնուծուծը փչացել է, ապա այն հնարավոր չի բարեփոխել։
Այն պիտի զերոից վերակառուցել։
 
Կարծում եմ ՀՀ ոստիկանական համակարգը վաղուց նման վիճակում է։ Ու այս դեպքում ոչ մի ոստիկանապետի կամ այլ պաշտոնյաի հրաժարական ոչ մի բան չի փոխելու։
 
Ես չգիտեմ ինչպես պիտի կառուցել նորը, ոլորտից չեմ հասկանում, բայց գլոբալ մոտեցումների սկզբունքները կարծում եմ հետևյալն են՝
1․ Ընդունել, որ հիմքից վերակառուցումը միակ ճանապահն է։
2․ Կազմել դրա իրականացման հայեցակարգ և ճանապարհային քարտեզ համապատասխան ժամանակացույցով։
3․ Հաշվարկել դա իրականացնելու համար անհրաժեշտ կադրային, գույքային և ֆինանսական ռեսուրսները։
4․ Գույքագրել առկա կադրային, գույքային և ֆինանսական ռեսուրսները։
5․ Մշակել պակասող մասը լրացնելու ուղիները։
6․ Գտնել այդ ամենը իրականացման պոտենցյալ ունեցող մարդկանց-մասնագետների։
7․ Տալ այդ մարդկանց դրա իմականացման լիազորություններ և ժամանակացույց։
8․ Պարբերաբար վերահսկել արդյունքները անհրաժեշտության դեպքում շտկելով հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը, և փոխել դա իրականացնող այն մարդկանց ովքեր ձախողում են ընթացքը։
 
Մենք պարտավոր ենք ունենալ ընտիր ոստիկանական համակարգ։
 
հ․գ․ կարծում եմ այս ամենը կարելի է պրոյեկտել ցանկացած ոլորտի վրա։ Նոր հեծանիվ չենք հորինում, վաղուց մշակված պարզ տրամաբանություն է, որը շատերն են կիրառում»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն