Կորոնավիրուսից մահացել է 27-ամյա կին. նա ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ


Կորոնավիրուսից մահացել է 27-ամյա կին. նա ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ

  • 01-05-2020 11:10:01   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում:
 
Այսպիսով` արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։
 
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play