«Զուր ջանքեր են. մաֆիոզ պետություն կառուցած նախկին օլիգարխիայի պարագլուխները ակնհայտորեն ձգտում են ռևանշի». տնտեսագետ


«Զուր ջանքեր են. մաֆիոզ պետություն կառուցած նախկին օլիգարխիայի պարագլուխները ակնհայտորեն ձգտում են ռևանշի». տնտեսագետ

  • 01-05-2020 12:56:39   | Հայաստան  |  Քաղաքական

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Երկու արձանագրում
---------------------------------
Ցերեկվա լույսի նման՝ պարզ է։ Երկիրը հիմնահատակ թալանած, իշխանությունը կեղծված ու խայտառակ ընտրություններով ուզուրպացրած, տասնամյակներ շարունակ, ըստ էության, մաֆիոզ պետություն կառուցած նախկին օլիգարխիայի պարագլուխները ակնհայտորեն ձգտում են ռևանշի՝ ինչ գնով էլ լինի, անպայման տապալել ժողովրդի բացարձակ քվեն ստացած ու, ըստ իս՝ ներկա պահին էլ նույնքան բացարձակ վստահություն վայելող իշխանությունը։ Համոզված եմ՝ բան չի ստացվելու։
Այո իշխանությունը անթերի չէ, նրանում շատ պատահական ու անկապ մարդիկ կան, սխալները շատ են։ Բայց դա չի փոխում իրերի վիճակը։
Ու որքան իշխանությունը քայլ է անում երկրում արդարությունը վերականգնելու և թալանված միլիարդները ետ բերելու ուղղությամբ, ստվերից կառավարվող լկտի քարոզչամեքենան ու ամեն վայրկյան փողոցային խուլիգանությունների ու խժդժությունների պատրաստ, երկու արծաթով ծախված դուրսպրծուկների մեծաքանակ բազմությունը այնքան ավելի համառ ու ագրեսիվ է դառնում իր անհույս նկրտումների մեջ։
Երևի մաֆիայի պարագլուխները մտածում են, որ կորոնավարակի պատճառով ստեղծված վիճակը շատ հարմար է՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Զուր ջանքեր են։
Այս իրավիճակում իշխանությունը մեկ ճանապարհ ունի՝ կանգ չառնել ու հետևողականորեն առաջ տանել իր օրակարգը։ Այս իրավիճակը հար և նման է 1999թ. ամռան վերջին հաջորդած ժամանակների իրավիճակին՝ մեկ տարբերությամբ. Բացարձակ քվեի տերը՝ հասարակության գերակշիռ մեծամասնությունը, այն ժամանակ չպաշտպանեց իր քվեն, այս անգամ՝ հաստատ կպաշտպանի։ Վստահ եմ»։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական