Ինչ-որ մեկը համառորեն փորձում է Հայաստանը ներքաշել Չինաստանի ու ԱՄՆ-ի դիմակայության մեջ

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Tert.am-ը Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳՆ-երից հետաքրքրվել է Հայաստանում գործող կենսալաբորատորիաներում ռուս մասնագետների մուտքի մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ում խորհուրդ են տվել դիմել հայկական կողմին: «Հուշագիրը փոխանցվել է հայկական կողմին, դեռ պատասխան չկա», – ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: Նշենք, որ ռուսական ԶԼՄ-ներում սադրիչ հոդվածներ են հրապարակվում հայկական լաբորատորիաների մասին, թեեւ ռուս մասնագետներին թույլ է տրվել այցելել այդ լաբորատորիաներ:
 


Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն կայքին ասել է, որ «ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է: ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի և, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որևէ
կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը: Հուշագրի նախագիծը ներկայում գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ»:
 
Հարցն արդիական է դարձել այն բանից հետո, երբ Չինաստանը հայտարարեց, որ Պեկինը մտահոգված է նախկին խորհրդային հանրապետություններում ամերիկյան հետազոտական լաբորատորիաներով՝ աջակցելով Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի առաջ քաշած մեղադրանքին: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ տեղական հանրությունը համառորեն պնդում է, որ այդ օբյեկտները փակվեն:
 
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսել է վկայություններ, որոնք իրեն վստահեցրել են, որ կորոնավիրուսը ծագել է Ուհանի լաբորատորիայում: Մինչ այս Թրամփը գերադասում էր հայտարարել, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, բնական ծագում ունի եւ մեղադրում էր չինացիներին, որ ժամանակին չեն հայտնել վտանգի մասին:
 
Չինաստանը հերքում է բոլոր մեղադրանքները: Ամերիկյան կողմը մտադիր է պատասխան հարված հասցնել Չինաստանին: Ռոյթերի տվյալներով, վարչակազմը մշակում է պատասխան քայլերի ցանկ, որը կարող է կիրառվել Պեկինի դեմ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
 
Հերթական ճեպազրույցի ժամանակ Թրամփն ասել է, որ Չինաստանի հետ ստորագրված առեւտրային համաձայնագիրը երկրորդական է կորոնավիրուսի բռնկման պայմաններում Պեկինի գործողությունների համեմատությամբ: «Քննարկվում է Չինաստանին ուժեղ հարված հասցնելու եւ պատժի
տեսակը ճիշտ որոշելու հարցը», – ասել է Ռոյթերի աղբյուրը:
 
Washington Post թերթը հայտնել է, որ վարչակազմի որոշ ներկայացուցիչներ որպես պատիժ քննարկում են Պեկինի ձեռքբերած ամերիկյան պարտատոմսերի պարտավորությունների մի մասի չեղարկումը: Հնարավոր տարբերակ են նոր մաքսատուրքերն ու այլ առեւտրային սահմանափակումները եւ անձեռնմխելիության չեղարկումը, որից օգտվում են պետությունները քաղաքացիական հայցեր ներկայացնելիս:
 
Փաստացի, ինչ-որ մեկը համառորեն փորձում է Հայաստանը ներքաշել Չինաստանի ու ԱՄՆ պատերազմի մեջ:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 35 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար