Վերսկսվել են կորած համարվող հրազդանցի կնոջ որոնողական աշխատանքները. ԱԻՆ


Վերսկսվել են կորած համարվող հրազդանցի կնոջ որոնողական աշխատանքները. ԱԻՆ

  • 06-05-2020 10:40:11   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 6-ին՝ ժամը 10։13-ին, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Հրազդան գետում և մոտակայքում որոնողական աշխատանքները շարունակելու:
 
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
 
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 08:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ն (ծնված 1945թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել:
 
Որոնողական աշխատանքներում ներգրավվել էին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
 
Ջրափրկարարները և ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում և մոտակայքում (մոտ 9 կմ) իրականացրել էին որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 17:00-ին դադարեցվել էին անարդյունք:
Մայիսի 5-ին՝ ժամը 10:15-ին, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել էր Հրազդան գետում և մոտակայքում որոնողական աշխատանքներ իրականացնելու:
 
Որոնողական աշխատանքները կրկին ավարտվել էին անարդյունք:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play