Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ


Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ

  • 07-05-2020 18:00:01   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Մայիսի 7-ին, ժամը 09:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի թիվ 155 տան մոտակայքում գտնվող կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն