Այսօրվա սխալը՝ վաղվա հանցագործությունն է. մեզ միայն «Լանզարոտն» էր պակասում....


Այսօրվա սխալը՝ վաղվա հանցագործությունն է. մեզ միայն «Լանզարոտն» էր պակասում....

  • 12-05-2020 11:31:37   | Հայաստան  |  Հասարակություն

Մեզ միայն ,,Լանզարոտն,, էր պակասում.... Սեռական բռնության կանխարգելման մասին խոսելիս, առաջին
 
սահմռկեցուցիչ օրինակը պետք է բերվեր թուրքերից ու քրդերից, որոնք 1915թ. ծնողների աչքի առաջ բռնաբարում էին նրանց մանկամարդ դուստրերին և ապա՝ մորթազերծ անում.. Աշխարհում առաջինը այս տիպի բռնության անասնակերպ վայրենիներին եթե Նյուրենբերգյան դատավարությամբ դատեին սրբապիղծ եվրոպաները, այսօր աշխարհում այդ թեման, որպես կեղծ մարդասիրության նոտա չէր շահարկվի: Մեծ սխալ էր մեր օրինապաշտ երկրում այս օրենքի ընդունումը: Միշտ անհրաժեշտ է գիտակցել, որ ազգը հավերժ է, օրենքները՝ ժամանակավոր: Բոլորովին չանդրադառնալով օրենքն ընդունողների գենետիկ ծագմանը, հեշտ ու հանգիստ ազգային արժեքների բարոյական խախտողների համար լայն ճանապարհ է բացվում... Չկարծեք թե իմ գրչի սուր դատապարտումներից ազատագրվել են մեր շուրջն առնետի նման նկուղներում վխտացող մանկապիղծները, հասարակության անտարբերությունը ամեն ինչի թող սպասի իր շրջապատում, քանզի հոգեբուժարաններում գրանցված և ազատության մեջ , մեր կողքին հաճախ պաշտոնավարել են խրոնիկ շիզոֆրենիայով տառապողներ...և այսօր էլ նրանք կան, որոնց համար չկա հայրենիք, չկան ազգային արժեքներ, ու ազգային պատասխանատվություն: Նորից եմ շեշտում ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԸ ողջ լիներ, մի գիշերում կազատվեր հասարակության ու ազգի ցեցերից: Շատ կուզենայի իմանալ՝ Իսրայելն ընդունել է այս օրենքը, եթե ոչ, ապա ինչու... Դատապարտելով ամեն տիպի բռնություն՝ հատկապես երեխաների նկատմամբ, միաժամանակ, որպես Հայաստանի քաղաքացի, հայ մտավորական, 8000-ից ավել հրապարակագրությունների և չորս տասնյակ գրքերի հեղինակ, գտնում եմ, որ այս օրենքը, ինչպես նաև մեր ազգային ավանդույթներից դուրս ընդունված բոլոր օրենքները դեմ են հայոց ազգի անվտանգության և ինքնության պաշտպանությանը:
 
Հայերս դարերով ունեցել ենք մեր հրաշալի աշխարհակարգն ու օրենքները և հենց այդ ներքին ազգային հենասյուներով ապրել ենք հազարամյակների մեջ ու շարունակելու ենք անպայման ապրել...
 
գրող  – հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն