Մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը կլուսավորի 100 հետիոտնային անցում.Հովսեփ Կուբատյան


Մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը կլուսավորի 100 հետիոտնային անցում.Հովսեփ Կուբատյան

  • 18-05-2020 11:20:11   | Հայաստան  |  Հասարակություն

 Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում, որտեղ մասնավորապես ասվում է.
 
«Մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը 100 հետիոտնային անցում կլուսավորի։ Խոսքը հիմնականում չկարգավորվող անցումների մասին է։
 
Անցումների լուսատուները կվառվեն ավելի երկար և երեք անգամ ավելի ուժեղ։
 
Հիշեցնեմ, որ արդեն տեղադրվել են շուրջ 30 լուսաֆոր՝ հետիոտնային կանչի ռեժիմով։
 
Երևանի լուսավորութայն նոր ծրագրի մասին տեսանյութը՝ մեկնաբանություններում»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play