Հումանիտար առաքելության խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական պարագաների նոր խմբաքանակ


Հումանիտար առաքելության խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական պարագաների նոր խմբաքանակ

  • 18-05-2020 13:52:45   | Հայաստան  |  Հասարակություն

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում կատարվել է գրառում, որտեղ մասնավորապես ասվում է.
 
«Մայիսի 18-ին, Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը` Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, մշտապես շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժ հաստատություններին փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։
 
Բժշկական կենտրոնների ղեկավարները հայ մասնագետներին հայտնել են իրենց երախտագիտությունը` տրամադրված անհրաժեշտ պարագաների և բժշկական հաստատություններում ամեն օր ցուցաբերվող օժանդակության համար։
 
Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը և շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին` մշտական աջակցության համար»:
Նոյյան տապան  -   Հասարակություն