«Օրանժը» Հայաստանում ծառայություններ կսկսի մատուցել
հոկտեմբեր-նոյեմբերից
05-05-2009 19:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանյան բջջային կապի
շուկայի երրորդ օպերատոր ֆրանսիական «Օրանժ» ընկերությունն այս
տարի նախատեսում է կատարել շուրջ 75 մլն դոլարի ներդրումներ: Այս
մասին մայիսի 5-ին լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի
նախարար Գուրգեն Սարգսյանը: Ըստ նրա, այդ ներդրումները կկատարվեն
անկախ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից: Նախարարը հայտնեց, որ
ներկայումս ընկերության կողմից իրականացվում են նախագծային
աշխատանքներ, տեղադրվում են համապատասխան տեխնիկական միջոցներ, այդ
թվում ալեհավաքներ: Գ.Սարգսյանը նշեց նաեւ, որ բջջային երրորդ
օպերատորը Հայաստանում ծառայություններ կսկսի մատուցել
հոկտեմբեր-նոյեմբերից: