Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ քննարկումները դարձյալ թեժացել են։
Առիթը մայիսի 19-ին կայացած Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գազի գնի վերբերյալ արված հետևյալ դիտարկումն էր։
«Էներգակիրների ընդհանուր շուկան, որում գործում են հավասարության սկզբունքները, պետք է դառնա մեր ինտեգրացիոն գործընթացների հիմքը, առանց դրա հնարավոր չէ որակական առաջխաղացումը, առանց դրա հնարավոր չէ ապահովել տնտեսության զարգացման հավասար պայմաններ բոլոր անդամ երկրների համար»։
Ըստ մեր երկրի ղեկավարի՝ ԵԱՏՄ մինչև 2025 թվականի ռազմավարությունում պետք է անպայման նշվի էներգակիրների ընդհանուր գնի բանաձևը, որը կարելի է կիրառել փուլային տարբերակով։
Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արեց ուշագրավ հայտարարություն՝ այդպիսով կարծես թե ընտրության առջև կանգնեցնելով Հայաստանին ու Բելառուսին։
Վ. Պուտինի խոսքերով՝ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձևի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման խորը մակարդակ, որն առայժմ չկա։
«Ինչ վերաբերվում է գազի մատակարարման և տարանցման ծառայությունների համար միասնական սակագնի մասին մեր հայ և բելառուս ընկերների առաջարկին, ապա մենք կարծում ենք, որ միասնական սակագին կարող է լինել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով և միասնական հարկային համակարգով: Ինտեգրման նման խորը մակարդակի ԵՏՄ-ում առայժմ չենք հասել։ Եթե մեր հայ և բելառուս ընկերների դիրքորոշումներն անփոփոխ մնան, ապա, հավանաբար, տրամաբանական կլիներ գազին վերաբերող կետն ընդհանրապես հանել մինչև 2025թ. ԵՏՄ զարգացման Ռազմավարության նախագծից»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Վերջինիս պատասխանը լայն հասարակական ու քաղաքական արձագանք է առաջացրել։
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։