Ավտոմեքենայի համարանիշի թվերի փոխարեն կարող է գրվել նաև անուն
21-05-2020 17:49:12 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում եւ ավտոմեքենաների պետհամարանիշի թվերի փոխարեն անուն գրելու հնարավորություն տալ:
Առաջարկվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետը լրացնել հետեւյալ խմբագրությամբ`
«Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտելի տառի, կամ թվանշանի, կամ տառերի եւ թվանշանների թույլատրված համակցություն»: