Առաջին անգամ մտածում եմ, որ ինքնազոհությունն էլ ոչինչ չի տա...


Առաջին անգամ մտածում եմ, որ ինքնազոհությունն էլ ոչինչ չի տա...

  • 22-05-2020 11:39:34   | Հայաստան  |  Հասարակություն

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 
 
 
«Ամենազզվելի ու դժվար տանելի, երբեմն անտանելիի հասնող իրավիճակները նրանք են ինձ համար, որոնք անձամբ ինձանից կախված չեն։
 
Այդպես եղել է միշտ։ Առավոտները հաճախ թվում է, թե այս ամենը ուղղակի վատ երազ էր, հիմա լիարժեք կարթնանամ, ու սուրճի ամեն մի ումպս տեղը կգցի մտքերս, ու ումպ առ ումպ չար ու անդուր երազս կհասնի գրողի ծոցը։ Անգամ երկու պատերազմների իրողությունը ընկալեցի միանգամից, վայրկենապես, ու սկզբում ամուսնուս, հետո որդուս «այնտեղ» լինելը եւ մահվան չափ դժվար էր, բայց մյուս կողմից՝ ինձ համար հասկանալի։ Հիմա էս համընդհանուր պատանդառությունն ավելի դժվար է։ Ամեն հարցում անորոշություն կա, ճատակի ու թիկունքի սահման չկա։ Առաջին անգամ մտածում եմ, որ ինքնազոհությունն էլ ոչինչ չի տա։ Հնարավոր չէ վարակը վերցնել քո վրա եւ դրանով ապահովել մերձավորներիդ, հարազատներիդ, ընկերներիդ, բոլոր նրանց, ով թանկ է, ու հնարավոր չէ ուղղակի ապրել սովորական կյանքով ու «ինքնազբաղեցնել միտքդ» առանց հաշվի առնելու վտանգը, վերջապես՝ անհնար է ստերիլ օազիս ստեղծել ու պահել այն անընդհատ։ Ստերիլը վակուում է, ոչ մի բան։ Հնարավո՞ր է երկար ձգել ոչ մի բանի պայմաններում։ Ոչ միայն անհնար է, այլեւ էլի սպառնալի։ Մարդ ես .... , խոցելի։ Ֆիզիկապես ու հոգեպես այս դեպքում՝ միաժամանակ։
 
«Եվ այդ մեկը» մենք էլ չենք նույնիսկ»։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play