Ճապոնիայում շարունակվում են ուժեղ ցնցումները<br />


Ճապոնիայում շարունակվում են ուժեղ ցնցումները

  • 21-04-2011 11:41:35   | Ճապոնիա  |  Միջազգային
Այսօր ճապոնական Հոնսյու կղզու արեւելյան ափերին 6,0 եւ 6,1 մագնիտուտ հզորությամբ երկու նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ծառայության տվյալների` տեկտոնական այդ ցնցումները գրանցվել են Խաղաղ օվկիանոսում, 33 կմ խորության վրա: Ռուս սեյսմոլոգների տրամադրած կոորդինատների շնորհիվ հնարավոր է դարձել որոշել երկրաշարժի էպիկենտրոնը` Ճապոնիայի ափերից 180 կմ հեռավորության վրա: Նշենք, որ Հոնսյու կղզու ափամերձ շրջանում տեղի ունեցած երկրաշարժերից ամենաուժեղը, 9 մագնիտուդ հզորությամբ, դիտվել է 2011 թվականի ապրիլի 11-ին: Զոհերի թիվը հասել է 28400-ի: Ըստ Ճապոնիայի կառավարության տվյալների` երկրաշարժի հետեւանքով ավելի քան 150000 կառույցներ, արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ մասնակիորեն կամ ամբողջությամբ ավերվել են: Ճապոնիայի ղեկավարության նախնական տվյալների համաձայն աղետի հետեւանքով առաջացած վնասի չափը հասնում է 308 միլլիարդ ամերիկյան դոլարի: Ցունամիի ալիքի եւ ստորգետնյա ցնցումների հետեւանքով ավերվել է «Ֆուկուսիմա-1»-ի սառեցման համակարգի ռեակտորը: Դրա հետեւանով պետությանը հասցվել է 133 միլլիարդ դոլարի վնաս:
Նոյյան տապան  -   Միջազգային