«Արցախում նման խիստ սահմանափակումներ, ինչպես Հայաստանում, չկան». Ալեն Սիմոնյանը՝ քննարկվող լուսանկարի մասին


«Արցախում նման խիստ սահմանափակումներ, ինչպես Հայաստանում, չկան». Ալեն Սիմոնյանը՝ քննարկվող լուսանկարի մասին

  • 22-05-2020 17:12:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը  ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է  երեկ Արցախում  նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո տեղի ունեցած  պաշտոնյաների մասնակցությամբ շնորհավորանքի խնջույքին արված լուսանկարի շուրջ աղմուկին. 
 
«Լուսանկարն արվել է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ։
Միջոցառումը արված է բաց տարածքում։ Բացի այդ, Արցախում նման խիստ սահմանափակումներ, ինչպես Հայաստանում, չկան: Հասկանալի է, իհարկե, զայրույթն ու հարցերը, որ երեկվանից քննարկվում են: Նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք է հաշվի առնել կանոնները, բայց կարծում եմ՝ այս պարզաբանումն ու իրավիճակի այս նկարագիրը հասկանալի են»:
 
Մաhրամասը տեսանյութում
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play