«Արմեն Բիլյանին կրակելուց չեմ տեսել». «Սասնա ծռերի» դեմ գլխավոր ցուցմունք տվողը հրաժարվել է ցուցմունքից



27-05-2020 12:28:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
factor.am «Սասնա ծռեր» խմբի անդամների դեմ գլխավոր ցուցմունք տված և գնդից դուրս գալուց հետո ազատ արձակված «Սպիտակցին»՝ Էդգար Սողոմոնյանը, այսօր դատարանում հայտարարեց, որ ցուցմունքի հեղինակը ինքը չի եղել:
 


«Ես ունեցել եմ տեսողական խնդիր, ոչ
մեկին չեմ ճանաչել, ես Արմեն Բիլյանին կրակելուց չեմ տեսել, ցուցմունքներում նշվել է այնպես, ինչպես քննչական մարմիններում են ցանկացել, ես ոչ ծառայել եմ, ոչ զենքերից եմ բան հասկանում, որ կարողանամ դա բացատրել, դա եղել է քաղաքական ինչ-որ բան»,- դատարանում ասաց նա։
 
Հիշեցնենք, որ նա իր նախաձեռնությամբ է ցանկացել դատարանում կրկին հարցաքննվել։ Նշենք նաև, որ 2016-ին ՊՊԾ գնդի գրավման գործով կալանքի տակ են դեռևս երկու անձ՝ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը, որոնց էլ վերագրվում են ոստիկանների սպանությունները։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 229 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար