IDBank-ը պետական ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակում նվազեցրել է ուսանողական վարկերի տոկոսադրույքը


IDBank-ը պետական ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակում նվազեցրել է ուսանողական վարկերի տոկոսադրույքը

  • 27-05-2020 15:46:54   | Հայաստան  |  Ֆինանսներ

 
 
Եթե 2020թ․ մայիսի 1-ի դրությամբ դեռ ուսանող ես, և ունես գործող ուսանողական վարկ IDBank-ում, ապա քեզ համար վարկի տարեկան տոկոսադրույքը կիջեցվի։ 
 
Այսուհետ՝ ՀՀ պետական կամ ՀՀ պետական հավատարմագրություն ունեցող բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ուսանողները ուսանողական վարկ վերցնելու դեպքում կարող են օգտվել արտոնյալ պայմաններից․ ուսանողական վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կկազմի  6-7% (տարեկան փաստացի տոկոսադրույքը 9,38%): Վարկը տրամադրվում է 9%-ով, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 9,38%, որից պետությունը սուբսիդավորում է 2%-ը՝ բոլոր ուսանողների համար, իսկ 3%-ը՝ նախորդ ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար: Արդյունքում՝ վճարման ենթակա տարեկան  տոկոսադրույքը կկազմի 6,38-7,38%:
 
Ուսանողական վարկի տրամադրման նոր պայմանները վերաբերում են ինչպես գործող, այնպես էլ նոր տրամադրվող վարկերին։  
 
IDBank-ը մասնակցում է նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ կառավարության միջոցառումներին։ 
 
ՀՀ Կառավարության՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման» 14-րդ միջոցառման շրջանակում մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ գործող և նոր տրամադրվող ուսանողական վարկերի տոկոսադրույքները պետության կողմից կսուբսիդավորվեն՝  ամբողջությամբ կամ 5%-ի չափով՝ կախված առաջադիմությունից։ 
Ուսանողական վարկի տրամադրման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։
 
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ