Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 46 է


Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 46 է

  • 02-06-2020 14:12:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում:
 
Հիշեցնենք, որ մինչ այժմ Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 46 դեպք: 26 քաղաքացի առողջացել է, մահվան դեպքեր չեն գրանցվել:
 
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 926 քաղաքացի:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը