Մերձավանի բնակիչների մեծ մասն արդեն ապահովվել է ջրով


Մերձավանի բնակիչների մեծ մասն արդեն ապահովվել է ջրով

  • 03-06-2020 17:03:02   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

 
 
Ինչպես արդեն հայտնի է, երեկ երեկոյան Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի է ունեցել արտակարգ պատահար. ոչ հեռու գտնվող խոզաբուծական համալիրի կողմից վնասվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրագիծը, ինչի պատճառով գյուղի ջրամատակարարման համակարգ էին ներթափանցել կեղտաջրեր:
 
Ձեռնարկված միջոցների շնորհիվ գյուղի մեծ մասն արդեն ապահովվել է ջրով՝ այլընտրանքային խողովակաշարի միջոցով: Մյուս մասի ջրամատակարարման կարգավորման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ մինչ այդ, ընկերությունը բնակիչներին խմելու ջուր կմատակարարի ավտոցիստեռնով՝ շրջիկ եղանակով: «Վեոլիա Ջուր»–ը հոգալով բնակիչների առողջության մասին, կոչ է անում մատակարարվող ջուրն առայժմ օգտագործել բացառապես տեխնիկական նպատակներով, մինչև կլինեն լաբորատոր հետազոտությունների վերջնական արդյունքները։ 
 
Բացի այդ, հոգալով սպառողների առողջության և անվտանգության մասին, «Վեոլիա Ջուր»–ը արտակարգ պատահարի մասին տեղեկացրել է նաև ՀՀ Առողջապահության նախարարությանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների։ 
 
Միաժամանակ, ստեղծված իրավիճակում բացառելու համար ջրի անարդյունավետ ծախսի պատճառով բաժանորդների կողմից որևէ ֆինանսական կորուստ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն որոշում է ընդունել չեղարկել նրանց 5 օրվա ջրի միջին ծախսը:
 
Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր»–ը ձեռնարկում է օրենսդրությամբ նախատեսված քայլեր մեղավոր կողմին իրավական պատասխանատվության ենթարկելու համար։
 
...
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play