Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ.ՀԺ

06-06-2020 14:35:55   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի միաձայն ընդունել է պետական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսուցման վերաբերյալ 1336-րդ օրինագիծը, գրում է asbarez.com-ը։
 


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Դաֆնա Ջենեթին և Էմիլի Սիրոտային, սենատորներ Սթիվ Ֆենբերգին և Դենիս Հիսեյին, ինչպես նաև պալատի անդամ Դանեյա Էսգարին և սենատոր Դոմինիկ Մորենոյին՝ այս
օրինագծին աջակցելու և այդ գործընթացում հայ համայնքին ներգրավելու համար։
 
Կոլորադոյի նահանգի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Դանեյա Էսգարը Twitter-ում հայտնել է, որ «երբեք չէր լսել Հայոց ցեղասպանության մասին, մինչև որ այդ մասին իրեն պատմել է հայ ընկերը»։
 
«Նա չէր հասկանում, թե ինչու մենք երբեք չենք խոսում իր ժողովրդի ցեղասպանության մասին: Այդ վայրագությունների մասին սաներին պատմելը մեզ համար չափազանց կարևոր է», - հավելել է Էսգարը։
 
Նախատեսվում է, որ օրինագիծը կքննարկվի Կոլորադոյի Սենատում, այնուհետև այն կուղարկվի նահանգապետի ստորագրությանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 578 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար