Բրիթիշ Փեթրոլիումը 40 մլրդ դոլար է պահանջում Transocean-ից


 

Բրիթիշ Փեթրոլիումը 40 մլրդ դոլար է պահանջում Transocean-ից

  • 21-04-2011 11:01:46   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային
 Բրիտանական նավթային խոշոր կոնցեռն Բրիթիշ Փեթրոլիումը ԱՄՆ-ում դատական հայց է ներկայացրել Transocean ընկերության դեմ: Ընկերությունը տնօրինում էր նավթամշակման այն հարթակը, որն ուղիղ մեկ տարի առաջ Մեքսիկական ծովածոցում վթարի ենթարկվեց: Այդ ժամանակ զոհվել էր 11 մարդ, օվկիանոս էր արտանետվել նավթի միլիոնավոր բառելներ: Բրիթիշ Փեթրոլյումը Transocean-ից պահանջում է իրեն 40 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել` ընկերությանը մեղադրելով անփութության մեջ: Բրիթիշ Փեթրոլիումը նավթային այն հորի սեփականատերն է, որտեղից էլ նավթամշակման հարթակում տեղի ունեցած պայթյունից հետո տեղի ունեցավ նավթի արտահոսքը: Նախորդ տարի կոնցեռնն արդեն 20 միլիարդ դոլար փոխհատուցել էր վթարից տուժածներին եւ միլիարդավոր դոլարներ ստիպված է եղել ծախսել` դադարեցնելու նավթի արտահոսքն ու չեզոքացնելու դրա հետեւանքները:
Նոյյան տապան  -   Միջազգային