«ԲՀԿ պատգամավորներից մեկը երեխաներով է երդվում ցուցակում հայտնվելու համար»․ Արթուր Հովհաննիսյան


«ԲՀԿ պատգամավորներից մեկը երեխաներով է երդվում ցուցակում հայտնվելու համար»․ Արթուր Հովհաննիսյան

  • 15-06-2020 19:07:49   | Հայաստան  |  Քաղաքական

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«ԲՀԿ-ի պատգամավորներից մեկը 7000 ձայն է խոստանում Ծառուկյանին, մյուսը իր երեխաներով է երդվում ցուցակում հայտնվելու համար։
 
Մարդիկ գրություն են գրել, ստորագրել, որ եթե չկատարեն Ծառուկյանի ասածը կամ չհամաձայնեցված տեքստեր ասեն, ապա վայր կդնեն մանդատները։ Հակառակ դեպքում «անբարոյականի զավակ» լինելու խոստումը ուժի մեջ է։
 
Թե բա քաղաքական հետապնդում։
 
Դուք կապ չունեք քաղաքականության հետ»։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական