Լեւոն Արոնյանը Նալչիկի մրցաշարի միանձնյա առաջատարն է<br />


Լեւոն Արոնյանը Նալչիկի մրցաշարի միանձնյա առաջատարն է

  • 23-04-2009 14:28:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՆԱԼՉԻԿ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նալչիկում անցկացվող միջազգային մրցաշարի 7-րդ փուլում, որը կայացավ ապրիլի 22-ին, Հայաստանի շախմատիստներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը սեւերով ոչ-ոքի խաղացին ուկրաինացիներ Վասիլի Իվանչուկի եւ Սերգեյ Կարյակինի հետ: 7 փուլից հետո Լ.Արոնյանը 4,5 միավորով շարունակում է պահպանել միանձնյա առաջատարի դերը: Իսկ Վ.Հոկբյանը 3,5 միավորով բաժանում է 7-10-րդ տեղերը: 8-րդ փուլում Լ.Արոնյանը սպիտակներով կմրցի Պյոտր Սվիդլերի, իսկ Վ.Հակոբյանը` Եվգենի Ալեքսեեւի հետ (2-ն էլ Ռուսաստան):
Նոյյան տապան  -   Սպորտ