Գրական միտքն ու քաղաքականությունը 1920-ականներին. գիտական նոր ուսումնասիրություն
16-06-2020 13:30:21 | Հայաստան | Նոր գրքեր
Լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր Ռուզան Արիստակեսյանի «Գրական վավերագրեր (1920-1930-ական թվականներ)» քառահատորյակի առաջին գիրքը: Դրանում համակարգված ներկայացվում են ժամանակի խորհրդահայ մամուլում (Երևան, Գյումրի, Բաքու, Մոսկվա) տեղ գտած գրական տարատեսակ նյութեր՝ գրախոսություններ, տեսական և բանավիճային հոդվածներ, գրական քաղաքականությանը վերաբերող կուսակցական որոշումներ, բանաձևեր, ելույթներ ու խմբագրականներ, գրական հանգանակներ ու պարբերականներ, որոնք արտացոլում են ժամանակի տեսական-քննադատական միտքը և գրական-հանրային կյանքը:
Առաջին հատորն ընդգրկում է 1922-1925 թվականները:
Գիրքը բազմաթիվ հետաքրքիր ու արժեքավոր փաստեր է պարունակում, որոնք նոր լույսի ներքո են ներկայացնում ընդունված շատ կարծրատիպեր:
Այն հասցեագրված է գրականության պատմաբաններին, հասարակագետներին, մշակութաբաններին: